87 տարեկանում մահացել Է նիդեռլանդացի քիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Պաուլ Կրուտցենը: Հունվարի 28-ին այդ մասին հայտնել Է Մաքս Պլանկի անվան Գիտական հետազոտությունների ընկերությունը, որի Քիմիայի ինստիտուտում աշխատել Է գիտնականը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(Մենք) շատ վշտացած ենք կլիմայական փոփոխությունների բնագավառում հետազոտությունների ռահվիրա եւ 1995 թվականի քիմիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Պաուլ Կրուտցենի՝ Մաքս Պլանկի քիմիայի ինստիտուտի նախկին տնօրենի մահվան կապակցությամբ»,- ասված Է Twitter-ում կազմակերպության հաղորդագրության մեջ:

Կրուտցենը հետազոտել Է մթնոլորտում օզոնային անցքերը: Նա հայտնաբերել Է, որ ազոտի օքսիդները քայքայում են վերնոլորտային օզոնի շերտը, որը Երկիր մոլորակը պաշտպանում Է Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթումից: 1995 թվականին այդ հայտնագործության համար նա Մարիո Մոլինայի (1943 – 2020) եւ Ռոուլանդ Շերվուդի (1927 – 2012) հետ համատեղ ստացել Է Նոբելյան մրցանակ քիմիայի գծով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

facebook sharing button

twitter sharing button

vk sharing button

sharethis sharing button

29 Հունվար, 2021 11:49
171
; ;