Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի Հայաստանի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ։
Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Զրույց ԱԳՄԱ նախարարի հետ» խորագրով քննարկմանը կարող են մասնակցել 18-ից 35 տարեկան երիտասարդները։
Քննարկման հիմնական թեմաներն են լինելու Հայաստանի նոր ձևավորված կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, միջազգային համագործակցության նոր հնարավորություններն ու հեռանկարները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Հանդիպումը կանցկացվի հարցուպատասխանի ձևաչափով, և մասնակիցները հնարավորություն կունենան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել նախարար Արարատ Միրզոյանին։
Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 10-ը՝ ժամը 15:00-ն, ներկայացնել մասնակցության հայտ։
Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ին։ Անցկացման վայրի մասին մասնակիցներին կտեղեկացվի լրացուցիչ։