Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ սեպտեմբերի 12-ին Դալմայի այգիներում կանցկացվի «Բիոբլից Դալմայի այգիներում» գիտական-կրթական միջոցառումը՝ ուղղված տարածքի կենսաբազմազանության ուսումնասիրությանն ու փաստագրմանը։
Բիոբլիցի ընթացքում մասնակիցները մասնագետների ուղեկցությամբ կուսումնասիրեն Դալմայի այգիների բուսական, սնկային և կենդանական աշխարհը՝ ներառելով ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային դիտարկումներ։
Միջոցառումը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, Լայբնիցի կենսաբազմազանության փոփոխությունների վերլուծության ինստիտուտի (Leibniz Institute for the Analysis of Biodiversity Change), Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի և «ՍՈԼՅՈՒՏՈՆ» ՍՊԸ-ի կողմից։
- Սեպտեմբերի 12
- 16:00–21:00
- Վայրը՝ Դալմայի այգիներ