Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2026 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:

Քննություններն անցկացվելու են 2026 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2026 թվականի 3-րդ քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»), «Հայաստանի աշխարհագրություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր, իսկ «Հայաստանի պատմություն», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու), «Գրականություն» առարկաների քննությունները՝ բանավոր:

Քննական թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը` առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով: Քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից, գնահատման 10 բալային համակարգով:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները 2026 թվականի 3-րդ քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբա­նու­թյուն», «Աշխարհա­գրություն»), «Հայաստանի պատմություն», Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու) առարկաների քննությունները հանձնում են գրավոր: Քննական թեստերը կազմում է ԳԹԿ-ն՝ առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահա­տա­կան­ները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:

Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝

8-9 միավոր – 4 16-17 միավոր–8

10-11 միավոր – 5 18-19 միավոր-9

12-13 միավոր – 6 20 միավոր-10

14-15 միավոր – 7

Սովորողներն Էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններ կարող են հանձնել բոլոր քննաշրջանների ընթացքում:

55