Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գրենլանդիան մտադիր չէ դառնալ ԵՄ անդամ: Կղզու վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի խոսքով՝ Գրենլանդիան կշարունակի համագործակցությունը Եվրոպական միության հետ, սակայն անդամակցության հարցը չի քննարկվում։

«Գրենլանդիան նախկինի պես գտնվում է նույն կարգավիճակում, ինչ շատ տարիներ առաջ. մենք գործընկերային հարաբերություններ ունենք ԵՄ-ի հետ, կgանկանայինք զարգացնել դրանք և դարձնել ավելի ռազմավարական ու ամուր, սակայն ԵՄ-ին անդամակցելու հարցն այժմ չի քննարկվում»,- ասել է գրենլանդական կառավարության ղեկավարը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Հարցը տրվել է կղզի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի ֆոնին, որը հայտարարել էր Գրենլանդիային 200 միլիոն եվրո հատկացնելու մասին, այդ թվում՝ ինտերնետի և բնակարանային պայմանների բարելավման համար: 

66