ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Դեսպանին հուշահամալիրում դիմավորել և ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Ֆլորիան Էսկյուդիեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։
Դեսպանը շրջայց է կատարել հուշահամալիրի տարածքում և ծանոթացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պատմությանն ու խորհրդին։

09 Սեպտեմբեր, 2026 16:30
424
Ֆրանսիայում գողացել և այրել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի մասունքները
10 Նոյեմբեր, 2026 16:54
Ֆրանսիայում համազգային բողոքի ցույցերի ընթացքում 642 մարդ է ձերբակալվել
06 Նոյեմբեր, 2026 16:37
Ֆրանսիայում հայտնաբերվել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները
05 Նոյեմբեր, 2026 13:11
Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն
05 Սեպտեմբեր, 2026 13:27