6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար. տեսանյութ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ճանապարհի կառուցված հատվածները միացնելու համար պակասում էր ընդամենը 270 մետր։
«Այս հատվածը տարիներ շարունակ անավարտ էր մնացել գույքային վեճի և դատական արգելանքի պատճառով։ Այժմ խնդիրները լուծված են, և շինարարությունն արդեն մեկնարկել է։
Նոր հատվածը կամբողջացնի Երևանի արևմտյան ճանապարհային օղակը։ Տարանցիկ հոսքերի մեծ մասը կուղղվի շրջանցիկ ճանապարհով՝ թեթևացնելով հարակից և կենտրոնական փողոցների երթևեկությունը։
Միաժամանակ Երևանի արևմտյան հատվածն ավելի լավ կկապվի Աշտարակի խճուղուն և Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
10 Սեպտեմբեր, 2026 09:57
454
Կմեկնարկի Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարությունը
18 Ապրիլ, 2026 15:43
Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»
02 Հոկտեմբեր, 2026 12:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
02 Հոկտեմբեր, 2026 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01 Հոկտեմբեր, 2026 09:59