Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ դրամահատարանը թողարկել է 50 ցենտ անվանական հուշադրամ՝ նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների 25-րդ տարելիցին։

Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Ֆիլադելֆիայում հատված այս մետաղադրամների վրա պատկերված է Ազատության արձանը՝ «Երբեք չմոռանալ. 11.09.01» (Never Forget. 9/11/01) գրությամբ։ 

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհվածների հիշատակին և արժանին ենք մատուցում նրանց խիզախությանը, ովքեր վտանգել են իրենց կյանքը՝ հայրենակիցներին փրկելու համար։ Ողբերգությունից քառորդ դար անց ողբերգության զոհերին և նրանց ընտանիքներին տված մեր խոստումը մնում է անփոփոխ՝ մենք երբեք չենք մոռանա»,- գերատեսչության մամուլի ծառայությունը մեջբերում է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի խոսքերը։

128