Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նորվեգիայի թագավորական ընտանիքն այսօր հայտարարել է, որ մահացել է արքայադուստր Աստրիդը։

Նա վերջին անգամ հանրությանը ներկայացել էր շաբաթվա սկզբին՝ չորեքշաբթի օրը, նրա եղբոր՝ Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի պետական հուղարկավորությանը։

Աստրիդի եղբայրը՝ Հարալդը, մահացել էր անցյալ ամիս՝ 89 տարեկանում, գահին ավելի քան 35 տարի մնալուց հետո։

«Նորին մեծություն թագավորը խոր վշտով է ընդունել արքայադուստր Աստրիդի մահվան լուրը։ Արքայադուստրը մահացել է այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ուրբաթ օրը, 94 տարեկան հասակում»,- ասվում է արքունիքի հայտարարության մեջ։

 

 

168