Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարգելի՛ քաղաքացիներ, այսուհետ տարեց և հաշմանդամություն ունեցող անձինք խնամքի ծառայություն ստանալու համար կարող են դիմումը ներկայացնել ամբողջությամբ առցանց եղանակով` հետևյալ հղմամբ https://portal.e-social.am/services
Հարթակում գրանցվելուց հետո քաղաքացին կարող է ընտրել իրեն անհրաժեշտ խնամքի ծառայության տեսակը և նշել նախընտրելի կազմակերպությունը։ Ծառայությունները մատուցվում են ցերեկային կենտրոնում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում (շուրջօրյա կենտրոնում), համայնքային փոքր տանը կամ տնային պայմաններում։
Նշենք, որ թվայնացված համակարգի միջոցով իրականացվում են դիմումների ընդունումը և հերթագրումը, տնայցերի կազմակերպումը, ինչպես նաև ծառայություն տրամադրելու վերաբերյալ որոշման կայացումն ու ուղեգրումը։