Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բրիտանական «Isembard» ստարտափը  Լոնդոնի կենտրոնում բացել է պաշտպանական արդյունաբերության ամենախոշոր գործարանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Այս մասին գրում է «Financial Times»-ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավարությանը։

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեքսանդր Ֆիցջերալդի խոսքով՝ «Isembard»-ը նախկին տրանսպորտային պահեստի տարածքում կառուցել է չորսհարկանի շինություն, որը ծառայելու է և՛ որպես գործարան, և՛ որպես ընկերության գլխամասային գրասենյակ։

Ընդհանուր առմամբ 160 000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող այս օբյեկտը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, ռոբոտների, սուզանավերի և ռեակտիվ շարժիչների բաղադրիչների արտադրության համար։ 

 

107