Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիացի լրագրող և բլոգեր Նատաշա Ռեյը հաղթել է զրպարտության վերաբերյալ դատական գործում, որը նրա դեմ հարուցել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիտ Մակրոնը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ֆրանսուա Դանգլեհանը։

2021 թվականի դեկտեմբերին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից ամիսներ առաջ, Նատաշա Ռեյը, որը ներկայանում է որպես անկախ լրագրող, YouTube-ում հրապարակված տեսանյութում հայտարարել էր, որ տարիներ շարունակ ուսումնասիրել է առաջին տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի կենսաբանական սեռը։

Ռեյը պնդում էր, որ Ֆրանսիայի նախագահի նախկին ուսուցչուհի Բրիջիտը, որի օրիորդական ազգանունը Տրոնյո է, իրականում ծնվել է որպես տղամարդ և կրել է Ժան-Միշել անունը։

2024 թվականի սեպտեմբերին Փարիզի դատարանը Ռեյին զրպարտության համար 13 500 եվրոյի չափով տուգանել էր։ 

2025 թվականի հուլիսին Փարիզի վերաքննիչ դատարանն արդարացրել էր Ռեյին Բրիջիտ Մակրոնի և նրա եղբոր կողմից նրա դեմ հարուցված զրպարտության գործով։ Դատարանը վճռել էր, որ բլոգերի հայտարարությունների մեծ մասը չի համապատասխանում զրպարտության իրավական սահմանմանը։

Դրանից հետո Բրիջիտ Մակրոնի փաստաբանը հայտարարել էր վճիռը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու մտադրության մասին։

98