Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Իրանի իշխանություններին կոչ է արել վերսկսել համագործակցությունը կազմակերպության հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերը պարզաբանելու նպատակով։
«ԱԷՄԳ-ն կրկին ձեռք է մեկնում Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատել միջուկային ծրագրին վերաբերող հարցերի պարզաբանման ուղղությամբ», - հայտարարել է Գրոսին Վիեննայում ԱԷՄԳ-ի Գլխավոր խորհրդաժողովի 70-րդ նստաշրջանի բացմանը։
Նա նշել է, որ առանց գործակալության հետ երկխոսության վերսկսման՝ Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններում չեն կարող լինել կանխատեսելիություն, երաշխիքներ կամ վստահություն։ Միաժամանակ, Գրոսին վստահեցրել է, որ ԱԷՄԳ-ն հարգանքով կվերաբերվի Իրանի անվտանգությանն առնչվող մտահոգություններին և հաշվի կառնի այն մարտահրավերները, որոնց բախվում է երկիրն այդ ոլորտում։