Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում։

Ինչպես հայտնել է ՔԿԾ-ն, ստացված տեղեկությունների համաձայն՝ նշված ծառայողը սեպտեմբերի 13-ին նախատեսել էր որոշակի նյութական շահագրգռվածության դիմաց թմրամիջոց փոխանցել ազատազրկված անձանց։ Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ սեպտեմբերի 13-ին նույն տարածքային բաժնի ծառայողները «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկության են ենթարկել վերոնշյալ ծառայողին, ինչի արդյունքում հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող, 0,46 գրամ քաշով, սպիտակ, փոշենման զանգված։

Վերոնշյալ ծառայողին ձերբակալել են Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի աշխատակիցները և հայտնաբերված զանգվածի հետ միասին ներկայացրել ՔԿ Շիրակի մարզային վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։

67