4 զոհ, 1 տուժած՝ Չարենցավան-Հրազդան ճանապարհին ՃՏՊ հետևանքով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16:06-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով՝ կա չորս զոհ, մեկ տուժած։
16 Սեպտեմբեր, 2026 17:29
99