Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապօրինի ծառահատումների դեմ հետևողական պայքարի արդյունքում հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ համայնքային ոստիկանները սեպտեմբերի 10-ին «Համզա» կոչվող հանդամասում հայտնաբերել են փայտանյութով բարձված «Զիլ» մակնիշի բեռնատար։ Աչաջուր գյուղի բնակիչ 24-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։
Կաղնի և բոխի տեսակի փայտանյութով բեռնված «ԶԻԼ»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են։
16 Սեպտեմբեր, 2026 20:51
282
Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա 4 տուժած
26 Սեպտեմբեր, 2026 17:58
Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
16 Սեպտեմբեր, 2026 18:33
Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հետևողական հսկողական միջոցառումները անտառների պահպանության ուղղությամբ
13 Սեպտեմբեր, 2026 19:58