Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը մեկնարկել է․ նախարարությունը կոչ է անում պատվաստվել սեզոնային գրիպի դեմ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տեղակալ Լենա Նանուշյանը, ինչպես նաև նախարարության աշխատակիցները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ:
Պատվաստանյութը հասանելի է Երևանում և մարզերում. յուրաքանչյուրդ, անկախ կցագրման վայրից, կարող եք այցելել Ձեր նախընտրած առողջության առաջնային պահպանման օղակ և պետության փոխհատուցմամբ ստանալ պատվաստումը:
Եռավալենտ պատվաստանյութը կկանխարգելի գրիպի բարդացումներն ու այս սեզոնին գրիպով հաճախ վարակվելու ռիսկը:
Շուտով պատվաստման շարժական կայաններ կլինեն նաև Երևանի մարդաշատ վայրերում:
Պատվաստվե՛ք նաև դուք․ օգտվե՛ք առողջ լինելու և կանխարգելիչ ծառայություններից օգտվելու ձեր իրավունքից։

17 Սեպտեմբեր, 2026 11:22
199
Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն
10 Սեպտեմբեր, 2026 10:10
Այս տարի գրիպով հիվանդացությունը ցածր է․ Ավանեսյան (տեսանյութ)
18 Մարտ, 2026 13:09
2026-ի 4-րդ շաբաթում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն
26 Հունվար, 2026 11:33