Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ը նշել է, որ արհեստական ​​բանականություն (ԱԲ) մշակողները պետք է անեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարդկությունը չկորցնի իր ճակատագրի նկատմամբ վերահսկողությունը։

Այս մասին նա ասել է սեպտեմբերի 17-ին Շոտլանդիայի Դամֆրիս Հաուսում կայանալիք ելույթում՝ դիմելով ոլորտում աշխատող խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին։

«Արհեստական ​​բանականության զարգացումը՝ թե՛ դրա բնույթը, թե՛ տեմպը, հսկայական հետաքրքրության և խոր մտահոգության աղբյուր է։ Նրանք, ովքեր գնահատում են մարդկային բնույթը և դրա կենսական բարոյական չափանիշը, անհանգստությամբ սպասում են ձեզ՝ երաշխիքներ ստանալու համար, որ մենք չենք կորցնի մեր սեփական ճակատագրի նկատմամբ վերահսկողությունը»,- «Sky News»-ը մեջբերում է Չարլզ III-ի խոսքերը։

76