Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը իր գոհունակություն Է հայտնել կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև անցյալ տարի Վաշինգտոնում արձանագրված կամքի, ինչպես նաև վերջին շրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերի հետ:
Նա այս մասին հայտարարել է «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության և համագործակցության հիմնադրամի» կազմակերպած միջոցառմանը՝ սեպտեմբերի 15-ին:
«Հույս ենք հայտնում, որ համապարփակ և կայուն խաղաղությունը նույնպես հնարավորինս շուտ կհաստատվի: Թուրքիան աջակցում է գործընթացն այնպիսի մոտեցմամբ ավարտին հասցնելու ջանքերին, որը կամրապնդի տարածաշրջանային կայունությունը և կնպաստի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղությանն ու բարեկեցությանը։ Քանի որ Կովկասին այլևս անհրաժեշտ են ոչ թե հակամարտություններ, այլ վստահություն, համագործակցություն, զարգացում և բարեկեցություն»,- նշել է նախարարը։