Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Արմեն Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Գագիկի ՓԱՆՈՍՅԱՆԻՆ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասվում է  հաղորդագրության մեջ:

192