Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին և ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ զերծ մնալ երկրի նախագահական ընտրություններին միջամտելուց։
«Ես նախագահ Թրամփին ասացի հետևյալը. շատ կարևոր է, որ ԱՄՆ-ն չմիջամտի Բրազիլիայի ընտրություններին։ Սա վճռորոշ նշանակություն ունի, քանի որ մենք ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ ենք պահպանում արդեն 200 տարի»,- ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։
«Ես որոշակի մտահոգություն ունեմ Մարկո Ռուբիոյի հետ կապված, քանի որ նա շատ մտերիմ է (Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր) Բոլսոնարուի ընտանիքի հետ, սակայն առայժմ դրանք ընդամենը կասկածներ են՝ ոչ մի կոնկրետ բան»,- հավելել է Լուլա դա Սիլվան։
Նա նշել է, որ Թրամփը մասնավոր զրույցի ընթացքում խոստացել է չփորձել միջամտել Բրազիլիայի ընտրություններին։
Բրազիլիայում հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 4-ին։