Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նեպալի արտաքին գործերի նախարար Շիսիր Խանալի հետ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նեպալի արտաքին գործերի նախարար Շիսիր Խանալի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նեպալի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Կարևորվել է հատկապես կլիմայի, վերականգնվող էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում գործարար կապերի խթանումը:
Նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության շուրջ, այդ թվով՝ Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի համատեքստում:
26 Սեպտեմբեր, 2026 15:08
528
Արարատ Միրզոյանն ու Վիլլե Տավիոն քննարկել են հայ-ֆիննական տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները
11 Նոյեմբեր, 2026 14:31
Դավիթ Խուդաթյանն այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին
09 Նոյեմբեր, 2026 21:46
Կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը
09 Նոյեմբեր, 2026 20:20
Միրզոյանը Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ
10 Նոյեմբեր, 2026 20:22
Կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը
09 Նոյեմբեր, 2026 20:20
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08 Նոյեմբեր, 2026 19:36
Նեպալում առնվազն 40 տուն և 2 կամուրջ է ավերվել սողանքի պատճառով
11 Հոկտեմբեր, 2026 16:32
Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած համարվող տասը մարդ է հայտնաբերվել
12 Սեպտեմբեր, 2026 14:08
Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն ավելացել է
05 Սեպտեմբեր, 2026 12:01