Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 26-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում՝ Շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադայի շրջանակում, տեղի են ունեցել Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի ընտրությունները։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Ընտրությունների երկրորդ փուլում ՖԻԴԵ-ի նախագահ է ընտրվել Ղազախստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Թիմուր Տուրլովը՝ ստանալով 110 ձայն։

Ընտրություններին մասնակցել են աշխարհի 196 ազգային շախմատի ֆեդերացիաների ներկայացուցիչներ։ 38-ամյա Թիմուր Տուրլովը դարձել է ՖԻԴԵ-ի պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ նախագահը։

94