Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իրանի առաջարկած՝ Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնման ծրագիրը, այդ թվում՝ Թեհրանի նկատմամբ վստահության բացակայության պատճառով։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը։
Fox News հեռուստաալիքի եթերում դիվանագետին հարցրել են՝ արդյոք Թրամփի մերժումը կապված է այն բանի հետ, որ նա չի հավատում՝ Իրանը կկատարի պայմանավորվածության շրջանակում ստանձնած պարտավորությունները։ «Դա մասամբ այդպես է։ Նրանք խախտել են նախորդ համաձայնությունը», - պատասխանել է նա։
Ուոլցը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է մոտ ապագայում վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները։ «Ես չեմ պատրաստվում կանխել նախագահի որոշումները», - ասել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, Թեհրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին փոխանցել է Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնման յոթօրյա ծրագիր։ Իրանի նախարարը նշել էր, որ ծրագրի դրույթները նոր չեն և արդեն ներառված են եղել Թեհրանի և Վաշինգտոնի միջև փոխըմբռնման հուշագրում։