Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ ուժերը պատրաստվում են մինչև սեպտեմբերի 30-ը՝ չորեքշաբթի օրը, լքել Իրաքում մնացած իրենց վերջին ռազմակայանները։ Այդ դուրսբերմամբ կավարտվի ԱՄՆ ներկայիս ռազմական առաքելությունն այդ երկրում:
Իրաքում ԱՄՆ ռազմական ներկայությունը սկսվել է 2003 թվականի ներխուժմամբ, որը հանգեցրել է Սադդամ Հուսեյնի տապալմանը։ Այն շարունակվել է տեղի ապստամբների դեմ տարիներ տևած մարտական գործողությունների պայմաններում։
ԱՄՆ զորքերը նախկինում դուրս էին բերվել Իրաքից 2011 թվականին, սակայն վերադարձել էին 2014-ին՝ օգնելու հաղթել «Իսլամական պետություն» (ISIS) խմբավորմանը:
Զորքերի դուրսբերման այս վերջին գործընթացն իրականացվում է Իրանի հետ հակամարտության ֆոնին, որի պատճառով Իրաքում տեղակայված ամերիկյան ուժերը հայտնվել են Թեհրանի կողմից հարվածների սպառնալիքի տակ։
Փորձագետները քիչ հավանական են համարում զորքերի դուրսբերմամբ նաև ԱՄՆ ազդեցության վերացումը։