Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 28-ին նշվում է Կատաղություն հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Օրվան նվիրված՝ Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացված միջոցառմանը ելույթով հանդես է եկել «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը։ Ելույթի ընթացքում նա ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի՝ հիվանդության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հանրային իրազեկման արշավները՝ ընդգծելով պատվաստումների կարևորությունը։

Վերջին հինգ տարիների ընթացքում «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կողմից իրականացվել է 15 000-ից ավել կատաղության դեմ պատվաստում: Կենդանու կծելու դեպքում անմիջապես դիմեք բժշկի անհրաժեշտ պատվաստում ստանալու համար, և պարբերաբար պատվաստեք ձեր ընտանի կենդանիներին։

137