Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը Սյունիքի մարզում հետևում է միջին նորոգման աշխատանքների ընթացքին։

Մասնավորապես, Սիսիանի տարածաշրջանի՝ «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ 13.4կմ երկարությամբ տեղամասում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ, որի շրջանակում տեղադրվել է ասֆալտբետոնե նոր ծածկ։

«Զանգերի» մոտ շինարարն այս պահին իրականացնում է դրենաժային աշխատանքներ։

Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրենը շինարարական կազմակերպության ղեկավարի հետ քննարկել է աշխատանքների ընթացքը, հանձնարարվել է շինարարությունը կատարել ըստ նախագծի ու շիննորմերի՝ պահպանելով սահմանված ժամկետները։

196