Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանը ձգտում է խաղաղություն հաստատել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Բաքվում ընթացող CAMCA 2026 տարածաշրջանային ֆորումում։

Հիքմեթ Հաջիևը նշել է, որ այսօր տարածաշրջանում փաստացի առկա են խաղաղությունն ու անվտանգությունը, և դրանց պահպանումը վճռորոշ նշանակություն ունի Հարավային Կովկասը ավելի լայն տարածաշրջանային գործընթացների բացասական ազդեցությունից պաշտպանելու համար. «Լավ նորությունն այն է, որ Կովկասում կա խաղաղություն և անվտանգություն»։

Նրա խոսքով՝ Հայաստանի հետ երկարատև հակամարտության կարգավորումից հետո Ադրբեջանը առաջնահերթություն է տալիս խաղաղության հաստատմանն ու գործնականում դրա ամրապնդմանը։

146