Թրամփը ենթադրել է՝ Flydubai-ի օդաչուն կապ ունի Իրանի հետ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ վարչակազմը հնարավոր է համարում, որ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai ավիաընկերության չվերթի երկրորդ օդաչուն կապեր է ունեցել Իրանի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հարցերին պատասխանելիս։
«Լսածս տեղեկությունների հիման վրա կասեի՝ այո։ Սակայն մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ»,- պատասխանել է Թրամփը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք նա տեղեկություն է ստացել Flydubai-ի օդաչուի և Իրանի միջև հնարավոր կապի վերաբերյալ։
Սեպտեմբերի 30-ին Flydubai ինքնաթիռի առևանգման մասին ազդանշան է տրվել։ Ավելի ուշ այն վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։
02 Հոկտեմբեր, 2026 14:27
269
ԱՄՆ-ն չի բացառում, որ Flydubai-ի միջադեպի մեղավոր անձը գործել է օտարերկրյա կազմակերպության ցուցումով
05 Հոկտեմբեր, 2026 10:35
Իրանի հետ բանակցություններ չեն ընթանում, սակայն շուտով ինչ-որ բան տեղի կունենա. Թրամփ
22 Հոկտեմբեր, 2026 21:45
Նեթանյահուն սուտ է համարել Թրամփի կողմից Իրանի վրա հարձակվելն արգելակելու մասին տեղեկությունը․ Ynet
22 Հոկտեմբեր, 2026 15:07
Պուտինի օրակարգում Թրամփի հետ զրույց նախատեսված չէ․ Պեսկով
22 Հոկտեմբեր, 2026 14:35