Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մենք բազմիցս հաստատել ենք Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում՝ ուղղված տնտեսական կայունության ամրապնդմանը և մեծ տարածաշրջանի կայուն զարգացման ապահովմանը։
Այս մասին ԵԱՏՄ միջկառավարաիկան նիստի իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում խաղաղության և առևտրատրանսպորտային փոխկապակցվածության օրակարգը։
«Ինչպես բազմիցս նշվել է, հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ուղղված է տրանսպորտային, էներգետիկ և թվային փոխկապակցվածության զարգացման միջոցով նոր հնարավորությունների ստեղծմանը։
«Խաղաղության խաչմերուկի» առանցքային բաղադրիչներից մեկը TRIPP-ն է՝ «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։
TRIPP նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կստեղծի։ Միևնույն ժամանակ, նախագիծը հնարավորություն կտա Հայաստանին ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին և կստեղծի Պարսից ծոցի ու Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման հնարավորություն։
Սա տրանսպորտային կապերի ոլորտում դարակազմիկ իրադարձություն կլինի՝ փոփոխություն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի համար»,- նշել է վարչապետը։