Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի ընդհանուր քննարկմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը՝ մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու և հաշվետվողականությունն ապահովելու նպատակով։

Ներկայացուցչությունից հայտնում են՝ դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող ջանքերը, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման, գենդերային հավասարության խթանման, երեխաների իրավունքների պաշտպանության և կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ, թեև խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը շարունակվում են, մի շարք հրատապ հումանիտար խնդիրներ դեռևս լուծման կարիք ունեն։ Դրանց թվում են 19 հայերի շարունակվող կալանքը, անհետ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզաբանման, ինչպես նաև բռնի անհետացումների դեպքերի հետ կապված հարցերը։ Այս խնդիրների լուծումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը, վստահության ձևավորմանն ու հաշտեցմանը։

84