Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։
Նախագծի համաձայն՝ 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 603.8 մլրդ դրամ, ծախսերը՝ 4 տրիլիոն 72 մլրդ դրամ, իսկ բյուջեի պակասուրդը՝ 468.2 միլիարդ դրամ։
Պակասուրդի ֆինանսավորման համար նախատեսվում է ներգրավել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից միջոցներ։ Մասնավորապես՝ 187.5 մլրդ դրամը նախատեսվում է ապահովել ներքին աղբյուրներից, իսկ 280.7 մլրդ դրամը՝ արտաքին աղբյուրներից։ Պաշտոնական դրամաշնորհները նախատեսվում են 14.2 մլրդ դրամ, իսկ այլ եկամուտները՝ 126.9 մլրդ դրամ։
Համայնքների 2027 թվականի բյուջեները գնահատվում են՝
- եկամուտների գծով՝ 417.6 մլրդ դրամ (ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները),
- ծախսերի գծով՝ 417.6 մլրդ դրամ:
2027 թվականի ընթացքում օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս Կենտրոնական բանկը պետք է առաջնորդվի 12-ամսյա գնաճի 3 տոկոս նպատակային՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում ցուցանիշով: