Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սերգեյ Լավրովը դրական է գնահատել Աֆղանստանի իշխանությունների գործունեությունը՝ նշելով, որ իշխանության գալուց ի վեր «Թալիբան» շարժումը երկիրը կառավարում է բավականին հաջող։

Իշխանության գալուց ի վեր Աֆղանստանի ներկայիս կառավարությունն արդյունավետորեն կառավարում է երկիրը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Աֆղանստանի հարցով «մոսկովյան ձևաչափի» խորհրդակցությունների բացմանը, որոնք անցկացվում են հատուկ ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։

«Իշխանության եկած ազգային կառավարությունը՝ «Թալիբան» շարժման գլխավորությամբ, իր վերահսկողության տակ է առել երկրի տարածքը և, պետք է խոստովանել, բավականին հաջողությամբ է կառավարում այն»,- ասել է Լավրովը։

 

88