«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերով․ լուսանկար
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնի տեսախցիկներով արձանագրվել է ներնետման դեպք ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում։
Ինչպես հայտնել է ՔԿԾ-ն, արագ արձագանքման խումբը զննել է տարածքը, որի արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային շիշ։
Շշին կպչուն ժապավենով ամրացված է եղել 2 փաթեթ, որոնցում առկա են եղել ընդհանուր 18,6 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված։ Շշի մեջ հայտնաբերվել են նաև 5 բջջային հեռախոս և 3 բաժանորդային քարտ։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

05 Հոկտեմբեր, 2026 18:08
81
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքը
21 Օգոստոս, 2026 12:21
«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձը
17 Փետրվար, 2026 12:23
«Սևան» ազգային պարկին է վերադարձվել Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող 15 հազար քմ հողամասը. Փաշինյան
23 Հունվար, 2026 14:13
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են հեռախոսների փոխանցման փորձը
01 Հոկտեմբեր, 2026 20:37
«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր
24 Սեպտեմբեր, 2026 22:25
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր
01 Սեպտեմբեր, 2026 19:23