Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության ներկայիս վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Նշվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո երկկողմ հարաբերությունների զարգացման ոլորտում գրանցված զգալի առաջընթացը։

Հատուկ ուշադրություն է դարձվել Ռազմավարական գործընկերության կանոնադրության շրջանակում ստեղծված խմբերի աշխատանքին։ Ընդգծվել է նաև, որ 2026 թվականին էներգետիկայի, ներդրումների, թվային տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունները զգալիորեն ընդլայնել են երկու երկրների համագործակցության գործնական բովանդակությունը։

Բայրամովը Ռուբիոյին տեղեկացրել է խաղաղության օրակարգի առաջմղման, վստահության ամրապնդման և տարածաշրջանային կայունության ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։

202