Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիան և Պակիստանը Սաուդյան Արաբիա կուղարկեն զինվորական ստորաբաժանումներ․ նշված է  Պակիստանի ԱԳՆ-ն X սոցիալական ցանցի էջում հրապարակված փաստաթղթում։ Երեք պետությունները նախկինում կնքել էին պաշտպանական համաձայնագիր, որը հայտնի է որպես «Մեքքայի համաձայնագիր»։

«Հանձնաժողովը որոշել է անհապաղ սկսել հավաքական պաշտպանության պարտավորությունների գործնական իրականացումը և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ համաձայնեցված զինվորական ստորաբաժանումներն ու միջոցները տեղակայելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է նաև յուրաքանչյուր անդամ պետության անվտանգությունն ապահովելու կողմերի մտադրության մասին՝ հավելելով, որ գործնական քայլերին անցնելը ընդգծում է իրավիճակի լրջությունն ու կողմերի վճռականությունը։

96