ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի` «Մարտի 1-ի գործով» դատավոր Աննա Դանիբեկյանը թույլատրել է գործով ամբաստանյալ  Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 3-8-ը մեկնել Հայաստանից։ Այս մասին այսօր դատական նիստում հայտարարեց գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը` վկայակոչելով ոստիկանությունից ստացած գրությունը։

«Դրա հիման վրա խնդրվել է ոստիկանությանը` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ժամանակավորապես վերացնել, այնուհետև կրկին կիրառել»,– ասաց դատախազը։

Նա նաև հայտնեց, որ դատարանից որևէ պարզաբանում չեն ստացել, թե ինչու է Քոչարյանը մեկնում հանրապետությունից և ինչու հենց այդ ժամանակահատվածում։

Դատախազի հայտարարությունը լսելուց հետո Աննա Դանիբեկյանը խոստացավ, որ մեղադրող կողմը դատարանի քարտուղարությունից կստանա իր հարցերի պատասխանները, ինչից հետո նիստը շարունակվեց։

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Sputnik Արմենիային հայտնել են, որ Քոչարյանը մեկնելու է Մոսկվա`«Սիստեմա» ԲՖԿ–ի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու։ Քոչարյանը 2009 թվականից ընդգրկված է «Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմում։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

2996