Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ իր վարչակազմը թույլ չի տա Սան Դիեգոյի և Լոս Անջելեսի ոչնչացումը՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության հետևանքով։

«Վերջերս ասացի՝ թող նրանք (Իրանը) հրթիռային հարված հասցնեն Սան Դիեգոյին կամ Լոս Անջելեսին։ Թող հարվածեն։ Մղձավա՞նջ եք ուզում։ Խնդի՞ր եք ուզում։ Թող հարվածեն Սան Դիեգոյին կամ Լոս Անջելեսին։  Բայց մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա. մենք պաշտպանում ենք մեր քաղաքները, պաշտպանում ենք մեր երկիրը»,- ասել է նա չորեքշաբթի օրը Տեխասում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս։

Թրամփն այս երկու քաղաքների ոչնչացման հավանականության մասին խոսել էր դեռ երկուշաբթի օրը, թեև մանրամասներ չէր ներկայացրել։ Ավելի ուշ Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չունգը հայտնել է, որ Թրամփը նկատի է ունեցել ամերիկյան քաղաքներին սպառնացող հնարավոր վտանգը այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ռազմական գործողություններ չսկսեր Իրանի դեմ՝ կապված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի հետ։

99