SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում «Հրազդան» բժշակական կենտրոնից Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Առաքելյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Ծաղկաձոր քաղաքի բնակիչներ 34-ամյա Արտակ Մանուկյանը, 30-ամյա Յուրա Մանուկյանը, 27-ամյա Դավիթ Մանուկյանը և 30-ամյա Մհեր Մանուկյանը։ Վերջիններս հրաժավել են հիվանդանոցում հայտնել, թե որտեղ և ինչ պայմաններում են վնասվածքներ ստացել։ 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

1603