«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը տեխնոլոգիական ընկերություններին եզակի հնարավորություն է տալիս ձեռք բերել ձեռնարկատիրական ունակություններ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական Ինգա Վարդանյանը:

 

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում հայկական տեխնոլոգիական ընկերություններին հնարավորություն է տրվել այցելել Սիլիկոնային հովիտ, ծանոթանալ ձեռնարկատիրական մշակույթի հետ եւ նոր գործընկերներ ներգրավել:

 

Իր հերթին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Վիկտորիա Պողոսյանը նշեց, որ ծրագրի նպատակն է Հայաստանը կապել միջազգային տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական սփյուռքի գիտական, ձեռնարկատիրական եւ տեխնոլոգիական ներուժը:

 

Փոխնախարարի գնահատմամբ՝ այդ ծրագիրը հաստատում է այն փաստը, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ճանապարհին: Ծրագրի շրջանակում 30 տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ հնարավորություն կստանան մինչեւ տարեվերջ ուսուցում անցնել Սիլիկոնյան հովտում: Նա նշեց, որ այդ եզակի հնարավորությունը տեղական ընկերությունների համար է: Այդ կապակցությամբ նա բոլոր ընկերություններին կոչ արեց ակտիվություն ցուցաբերել եւ օգտվել ծրագրի հնարավորություններից:

251