SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 1-ին, արտառոց կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:40-ի սահմաններում, Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող «Ալֆա-Ֆարմ» դեղատան գիշերային հերթապահ, 24-ամյա Նարեկ Հ.-ն, դեղտաննէ եղել, երբ անհայտ անձը ներս է մտել դեղատուն և այնտեղից հափշտակել 1 տուփ պահպանակ, ինտիմ գել և 1 սրվակ «լիդոկաին» տեսակի դեղամիջոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը:

Մինչ դեղատանը Նարեկ Հ.-ն ոստիկաններին հայտնում էր դեպքի մանրամասները, ոստիկանները պարզել են, որ կողոպուտը կատարել է Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Դավիթ Գ.-ն: Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Դավիթ Գ.-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր  կայքում:

2705