Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ)՝ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովայի հետ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձել է կատարվել Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված երկարամյա գործընկերությանը, դրա շրջանակներում տնտեսության և կայուն զարգացման տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

ԱԳՄԱ նախարարի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում ընթացիկ զարգացումները և այդ համատեքստում ՀՀ կառավարության առաջնահերթությունները: Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է ԱԶԲ-ի ակտիվ ներգրավվածությունը փախստականների կարիքների հասցեագրմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, առևտրային կարողությունների ամրապնդմանը, տնտեսական դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև կլիմայական դիմակայունությանը և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերը և Հայաստանում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը վերաբերող հարցեր։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի աջակցությունը համաժողովի նախապատրաստական աշխատանքներում՝ կարևորելով միջազգային գործընկերների ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսավորման խթանման գործում։

66