Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության (CICA) 7-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին Բաքվում։

Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ գագաթնաժողովում կքննարկվի CICA-ի հետագա զարգացումը, այդ թվում՝ կազմակերպության ինտեգրումը Եվրասիական տարածաշրջանում բազմակողմ համագործակցության համակարգին։

146