Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հինգշաբթի օրը` ապրիլի 15-ին, Թուրքիայի պետական օդերևութաբանական ծառայությունը երկրի 81 նահանգներից 48-ի համար հայտարարել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ։
Գերատեսչությունը հայտնել է, որ երկրի մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և մինչև 80 կմ/ժ (22 մ/վ) արագությամբ փչող ուժգին քամիներ։
Մարմարայի, Էգեյան և Սև ծովի տարածաշրջաններում, ինչպես նաև Արևելյան Անատոլիայում կանխատեսվում են առատ տեղումներ, տեղային ջրհեղեղներ, հանկարծակի ջրհեղեղներ և տրանսպորտային խափանումներ։
Տեղական իշխանություններին և բնակիչներին խորհուրդ է տրվել ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ՝ եղանակային վատ պայմանների հնարավոր հետևանքները մեղմելու համար։
Թուրքիայի խոշորագույն քաղաք Ստամբուլում արդեն երկրորդ օրն անընդմեջ դիտվում են անբարենպաստ եղանակային պայմաններ, Ստամբուլում դպրոցները փակ են։