Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ոչնչացումը կանխելը բավարար չէ։ Մենք պետք է նաև վտանգված տեսակներին վերադարձնենք անդունդի եզրից և նպաստենք դրանց վերականգնմանը։ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի (COP17) շրջանակում այսօր արված հայտարարությունները վկայում են, որ այս նպատակին հասնելու համար համաշխարհային մակարդակով թափ է հավաքում։ 
Այս մասին իր ինստագրամյան էջում գրել է համաշխարհային ճանաչում ունեցող դերասան Լիոնարդո Դի Կապրիոն։

«Հայաստանի և Կոլումբիայի գլխավորությամբ 17 երկիր միացել է Վտանգված տեսակների վերականգնման գործողությունների նոր կոալիցիային (CARES)՝ պարտավորվելով արագացնել անհետացումները կանխելու և տեսակների վերականգնման չափելի արդյունքների հասնելու ուղղությամբ ջանքերը։

Ինը բարեգործական ֆինանսավորողներ և կազմակերպություններ, այդ թվում՝ իմ կազմակերպությունը՝ Re:wild-ը, ստեղծել են Տեսակների վերականգնման դաշինքը՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում ամբողջ աշխարհում վայրի բնության մեջ անհետացած, կրիտիկական վտանգված և վտանգված տեսակների վերականգնմանն աջակցելու նպատակով։ Դաշինքի անդամները համատեղ պարտավորվել են այդ նպատակին հատկացնել և համապատասխանեցնել ավելի քան 500 միլիոն դոլարի ֆինանսավորում։

Այս երկու առանձին նախաձեռնություններն ունեն ընդհանուր նպատակ՝ նպաստել աշխարհի առավել վտանգված տեսակների վերականգնմանը։ Դրա համար անհրաժեշտ են շարունակական ներդրումներ, բնապահպանական գործողությունների համակարգված իրականացում և երկարաժամկետ հանձնառություն։

Շնորհավորում եմ հիմնադիր կառավարություններին և կազմակերպություններին»,- նշել է օսկարակիր դերաստանը։

135