Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվար ամսվա ընթացքում: 

«Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Նշենք, որ փոխվարչապետների առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 30-ին Մոսկվայում, որի ժամանակ որոշվել էր մինչեւ փետրվարի 2-ը ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային եւ համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական եւ այլ տիպի հսկողության հարցերով: Ենթախմբերն իրենց առաջին նիստը կանցկացնեն մինչեւ փետրվարի 5-ը:

«Հայկական ժամանակ»-ը Գրիգորյանի գրասենյակից նաեւ հետաքրքրվել էր, թե հայկական կողմից ո՞ր կառույցներից եւ ովքե՞ր են ներառված լինելու այդ ենթախմբերում, ինչին ի պատասխան հայտնեցին. «Այս պահին կարող եմ ասել, որ երկաթուղային, ավտոմոբիլային եւ համակցված փոխադրումների հարցերով խմբում ներգրավված կլինեն Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության եւ Արտաքին գործերի նախարարության փորձագետներ: Փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական եւ այլ տիպի հսկողության հարցերով խմբում ներգրավված կլինեն Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Ազգային անվտանգության ծառայության եւ Արտաքին գործերի նախարարության փորձագետներ»:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

03 Փետրվար, 2021 14:26
106
; ;