Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի խոսքով՝ Կիևն է Օսլոյում նախաձեռնել բանակցություններ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ, որոնց կմասնակցի նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Նորվեգիայի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ երեքշաբթի օրը Օսլոյում Ստյորեն բանակցություններ կվարի Վլադիմիր Զելենսկու և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Քննարկումներին կմիանան նաև Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ ղեկավարի փեսան՝ Ջարեդ Քուշները։

«Ուկրաինան խնդրել էր, որ ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները միանան բանակցություններին։ Ուրախ եմ, որ դա հնարավոր դարձավ»,- նշել է վարչապետը։

Կառավարությունից պարզաբանել են, որ Ուիթքոֆը կգնա Օսլո, իսկ Քուշները բանակցություններին կմասնակցի տեսակապի միջոցով։

72