Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ըստ եվրոպական Politico պարբերականի՝ ձմռան մոտենալուն պես Եվրամիությունում բողոքի ակցիաների ալիքը ավելի մեծ թափ կառնի, ինչը պայմանավորված է հստակ, օբյեկտիվ գործոններով։
«Խնդիրը միայն Ֆրանսիային չի վերաբերում։ Այս աշնանն ու ձմռանը ԵՄ-ն թևակոխում է զգալի անհանգստությունների մի շրջան, քանի որ կյանքի թանկացումն ու վառելիքի գների կտրուկ աճը համընկնում են բազմաթիվ երկրներում երիտասարդների շրջանում աճող դժգոհության հետ», — նշում է հրատարակությունը։

Politico-ն ընդգծում է, որ առաջիկա ինը ամիսների ընթացքում ԵՄ խոշոր երկրներում տեղի կունենան մի շարք խորհրդարանական և նախագահական ընտրություններ՝ սկսած այս նոյեմբերին Իսպանիայում կայանալիք ընտրություններից։ Ակնկալվում է, որ ընտրական գործընթացներին ընդառաջ փողոցային բողոքի ակցիաները կսրվեն՝ էլ ավելի բարդացնելով ընտրական գործընթացը։

90