Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի միջև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-հնդկական հարաբերությունների օրակարգում ընդգրկված հարցեր․ շեշտը դրբել է «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքների, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, Բաքվի նավահանգստի, Ալաթի ազատ տնտեսական գոտու և Ադրբեջանում գործող այլ արդյունաբերական գոտիների ընձեռած հնարավորությունների վրա։
Ջեյհուն Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի մասին։
«Մենք քննարկել ենք Ադրբեջանից Հայաստան ուղարկվող ապրանքների, ինչպես նաև փոխադարձ այցելությունների թեման»,- նշել է Բայրամովը համատեղ ասուլիսում։