Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փարիզի արվարձանում գտնվող Տրապ քաղաքում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։ Հեռուստաալիքի՝ BFMTV-ի հաղորդմամբ՝ ենթադրյալ հարձակվողը ձերբակալվել է։

Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 10։30-ին՝ Տրապ և հարևան Լա Վերիեր քաղաքներում։ Կասկածյալը ձերբակալվել է Կուանյեր համայնքում։ Նրա գործողությունների դրդապատճառներն առայժմ հայտնի չեն։

Reuters գործակալությունը, հղում անելով BFMTV-ին, հստակեցրել է, որ առնվազն երկու մարդ ծանր վիրավորում է ստացել։ Կասկածյալի ինքնության և տեղի ունեցածի հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն հրապարակվում։

 

143